Ինտերնետ սարքավորումները 2016 թ-ին կգերազանցեն երկրագնդի բնակչության թիվը
Տնտեսություն
14:11 15/02/2012

Ինտերնետ սարքավորումները 2016 թ-ին կգերազանցեն երկրագնդի բնակչության թիվը

Բջջային տեխնոլոգիաների ոլորտում նորարարություններով ու կանխատեսումներով զբաղվող «Cisco Systems» ընկերությունը հրապարակել է հաղորդագրություն, համաձայն որի մինչ 2016 թ-ը ինտերնետ-թրաֆիկը կաճի 18 անգամ` հասնելով տարեկան 130 էկսաբայթի, որը 18 անգամ ավելին կլինի, քան ներկայումս է:

Համեմատության համար, ընկերությունում նշել են, թե նման ինֆորմացիայի ծավալը արձանագրելու համար կպահանջվի մոտ 33 միլիարդ DVD: Այս մասին տեղեկացնում է «slon.ru» կայքը:

Նման աճը ընկերությունում բացատրել են համացանցին տարբեր սարքավորումների հասանելիության աճով: Տեղեկատվության համաձայն, 2016-ին համացանցին միացած սարքավորումների թիվը կգերազանցի երկրագնդի բնակչությանը, կազմելով մոտ 10 մլրդ:

Բացի այդ, նշվում է, թե 2016 թ-ին սմարթֆոնների և պլանշետների մոտ 71 տոկոսը միացված կլինի ինտերնետին (բջջային բոլոր տեսակի սարքավորումների մոտ 39 տոկոսը): Իսկ բջջային ինտերնետ կապի արագությունը կավելանա շուրջ 59 տոկոսով:

Placeholder
Ինտերնետ սարքավորումները 2016 թ-ին կգերազանցեն երկրագնդի բնակչության թիվը