Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայտնի է, որ Երևանի քաղաքապետարանը վերջերս չինական ավտոբուսներ է ներկրել: Դրանք դեռևս չեն շահագործվում, քանի դեռ չի հաստատվել նոր երթուղային ցանցը:
«Հայկական ժամանակի» տեղեկություններով` այդ ավտոբուսներն արդեն իսկ դրսևորել են իրենց անորակությունը: Ըստ թերթի, դեպի Երևան ընթացող ավտոբուսներից մեկի արգելակները հրաժարվել են գործել, և այդ ավտոբուսը բախվել է առջևից ընթացող ավտոբուսին:
ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից թերթին ասել են` քանի որ տուժողներ չկան, և, ըստ էության վթար տեղի չի ունեցել, դա իրենց մոտ արձանագրված չէ: Քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից էլ հայտնել են, որ ներկրված ավտոբուսներից երկուսը վնասվել են Փոթիում` բեռնաթափման ժամանակ: