Վենգեր. «Սա մեր ամենավատ խաղն է Չեմպիոնների լիգայում»
Աշխարհում
13:22 16/02/2012

Վենգեր. «Սա մեր ամենավատ խաղն է Չեմպիոնների լիգայում»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է իտալական «Միլանից» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 0:4 հաշվով կրած պարտությունը:

«Աա մեր ամենավատ խաղն է Չեմպիոնների լիգայում,- Վենգերի խոսքերը մեջբերել է «Reuters»-ը:- Ոչ մի պահ չեմ կարող ասել, երբ մենք իսկապես խաղի մեջ ենք եղել: Սարսափելի խաղացինք և պաշտպանությունում, և հարձակման գծում: Իհարկե, այսպիսի արդյունքն իսկական ողբերգություն է, բայց մրցաշրջանը դեռ չի ավարտվել: Մենք կկենտրոնանանք մյուս հանդիպումների վրա: Եթե իրատես լինենք, պետք է ընդունենք, որ արդեն Չեմպիոնների լիգայում չենք»:
 

Placeholder
Վենգեր. «Սա մեր ամենավատ խաղն է Չեմպիոնների լիգայում»