Սուքիասյան եղբայրներից մեկը կառաջադրվի
Օրվա մամուլ
09:49 17/02/2012

Սուքիասյան եղբայրներից մեկը կառաջադրվի

Տարածված լուրերին ի պատասխան, թե` «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի առաջադրի իր թեկնածությունը, և փոխարենը ՀԱԿ-ի համամասնական ցուցակում կընդգրկվի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` «Հայէկոնոմբանկի» նախագահ Սարիբեկ Սուքիասյանը, «Առավոտը» հրապարակել է Սարիբեկ Սուքիասյանի պարզաբանումը. «…ես զբաղվում եմ տնտեսական գործունեությամբ և պատգամավոր դառնալ չեմ ցանկանում»:

Անդրադառնալով նաև Խաչատուր Սուքիասյանի առաջադրմանը՝ Սարիբեկ Սուքիասյանն ասել է. «Խաչատուրը քաղաքական գործիչ է, լավ փորձագետ, լավ օրենսդիր ու խորհրդարանական: Եվ կարծում եմ՝ նա մեծամասնական ընտրակարգով կմասնակցի ընտրություններին»:

Placeholder
Սուքիասյան եղբայրներից մեկը կառաջադրվի