Բռնցքամարտիկը սպառնաց սպանել մրցավարին և ցմահ որակազրկվեց
Աշխարհում
15:12 17/02/2012

Բռնցքամարտիկը սպառնաց սպանել մրցավարին և ցմահ որակազրկվեց

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան ցմահ որակազրկել է արգենտինացի բռնցքամարտիկ Լուիս Ալբերտո Լազարտեին, ով ֆիլիպինցի Ջոնռիելե Կասիմերոյի հետ մենամարտի ժամանակ սպառնացել է սպանել հանդիպման մրցավարին: Այս մասին տեղեկացնում է « Foxsports »-ը:

Արգենտինացու մրցակիցը 2 անգամ նոկդաունի է ենթարկել Լազարտեին, որից հետո երկրպագուները սկսել են ռինգ նետել աթոռներ և շշեր: Լազարտեն 6-րդ ռաունդում սպառնացել է մրցավարին սպանել, եթե վերջինս իրեն չվերադարձնի հանված միավորները:
 

Placeholder
Բռնցքամարտիկը սպառնաց սպանել մրցավարին և ցմահ որակազրկվեց