Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է, բայց երբեք չի կրում իր հարազատ կուսակցության կրծքանշանը: Ինչո՞ւ` «Հայկական ժամանակի» թղթակիցը հարցրել է նախարար Երիցյանին:
«Ես մեծ հաճույքով կկրեի, եթե ինձ տային: Ինձ չեն տվել»,- պատասխանել Է Երիցյանը: Արդյոք ինքը լինելու՞ է «Օրինաց երկրի» համամասնական ցուցակում` հարցին էլ հուսադրող պատասխան է տվել. «Դեռ որոշում չի եղել, բայց կարծում եմ, որ պետք է լինեմ»: Իսկ ցուցակի որերորդ տեղում կուզեիք լինել` հարցրել է թերթի թղթակիցը: «Պատվավո՞ր (ժպտալով)... չգիտեմ, չեմ կարող ասել»,- պատասխանել է ՕԵԿ-ական նախարար Արմեն Երիցյանը: