Վահրամ Սահակյանը ծանր հիվանդ է
Օրվա թեմա
16:12 17/02/2012

Վահրամ Սահակյանը ծանր հիվանդ է

vraert.com կայքը դադարեցրել է իր աշխատանքներն անորոշ ժամանակով՝ Վահրամ Սահակյանի ծանր հիվանդության պատճառով: Այս մասին տեղեկացնում է կայքի ադմինստրատորը` vraert.com կայքում:

Նույն հաղորդագրության համաձայն, կասեցվել են նաև նրա էջերը՝ բոլոր սոցիալական ցանցերում, դադարեցված են հոդվածները մամուլում, մասնակցությունը հեռուստատեսությամբ։

Վահրամ Սահակյանը, պարբերաբար գտնվում է հիվանդանոցում և տվյալ պահին անկարող է մասնակցել որևէ գրական, հասարակական-քաղաքական ձեռնարկման։

«Այս հարցին առնչվող բոլոր հարցերով կարող եք գրել KOSTANDYANBLOG-ին: Հեղինակի առողջական վիճակի մասին կտեղեկանաք մեր բլոգից և տեղական մամուլից»,-ասված է հաղորդագրության մեջ:
 

Placeholder
Վահրամ Սահակյանը ծանր հիվանդ է