Ջանքերը պետք է ուղղվեն Արցախի միջազգային ճանաչմանը. ԱԺ փոխնախագահ
Քաղաքական
15:14 17/02/2012

Ջանքերը պետք է ուղղվեն Արցախի միջազգային ճանաչմանը. ԱԺ փոխնախագահ

«Արցախը փաստացի անկախ պետություն է, որն իր անկախությունը նվաճել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիոն պատերազմում եւ ի տարբերություն Ադրբեջանի` կառուցում է պետություն, որը, ինչպես նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա»,-հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր Ստեփանակերտում մեկնարկած «ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ և հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ:

«Բոլորիս ջանքերը պետք է ուղղվեն Արցախի միջազգային ճանաչմանը», -ասել է Շարմազանովը: Նրա խոսքով` վերջին զարգացումները ցույց են տվել, որ աշխարհում ընթանում է ազգերի ինքնորոշման իրավունքի հաղթարշավ` Հարավային Սուդանի և Արևելյան Թիմորի օրինակով: «Համոզված եմ, որ արցախյան խնդիրն ունի մեկ լուծում. դա Արցախի պետության միջազգային ճանաչումն է»,-իր ելույթում նշել է ԱԺ փոխխոսնակը:

Նա նաև ողջունել է գիտաժողովի մասնակիցներին` մասնավորապես նշելով, որ Արցախի Հանրապետության անկախությունը հիմնավորված է ԽՍՀՄ օրենսդրությամբ և միջազգային իրավական նորմերով:
 

Placeholder
Ջանքերը պետք է ուղղվեն Արցախի միջազգային ճանաչմանը. ԱԺ փոխնախագահ