ՀՀՇ նախագահը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն
Քաղաքական
15:40 18/02/2012

ՀՀՇ նախագահը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն

Հայոց Համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության: Այդ մասին այսօր Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը:
Փետրվարի 12-ին Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում թիվ 25/26 ընտրատեղամասում Արամ Մանուկյանը,  իր խոսքով, ականատես է եղել՝ ինչպես են ընտրակաշառք փոխանցել:

«Ըստ կարգի իմ հաղորդման հիման վրա ոստիկանությունը գործը փոխանցել է Հատուկ քննչական ծառայությանը: Ես երեկ կանչվել եմ ՀՔԾ ասել այն, ինչ տեսել եմ: Ես պատրաստ եմ մինչև վերջ աջակցել քննչական մարմնին հանցագործներին բացահայտելու ուղղությամբ», -մեզ հետ զրույցում փոխանցեց Արամ Մանուկյանը:

Placeholder
ՀՀՇ նախագահը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն