Սեռական բնույթի գործողություններ փողոցում, դատախազի կողմից
Օրվա մամուլ
09:39 18/02/2012

Սեռական բնույթի գործողություններ փողոցում, դատախազի կողմից

Երեկ աշխատանքից ազատվել է Արմավիրի դատախազության դատախազ Դավիթ Բարոյանը` գիշերային ակումբում անկարգություններ սարքելու, դատախազին անվայել պահվածք դրսեւորելու համար:

Իսկ ի՞նչ է արել դատախազը: Ըստ «Հայկական ժամանակի»` նա ակումբում ամբողջովին մերկացել է, պարել ձողի մոտ, ապա դուրս եկել փողոց եւ, ականատեսների վկայությամբ, սեռական բնույթի գործողություններ կատարել ու հայհոյել:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Բարոյանը քրեական հետապնդման չի ենթարկվի, պարզապես կհեռացվի համակարգից:

Placeholder
Սեռական բնույթի գործողություններ փողոցում, դատախազի կողմից