Համերգ` նվիրված անվանի  պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի հիշատակին
Մշակույթ
15:45 18/02/2012

Համերգ` նվիրված անվանի պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի հիշատակին

Այսօր ժամը 19-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), համատեղ կազմակերպած համերգը` նվիրված անվանի պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի հիշատակին: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունից:

Ծրագրում հնչելու է` Յոհան Սեբաստիան Բախ (Դաշնամուրի կոնցերտ, մենակատար` Անահիտ Առուշանյան), Էդուարդ Էլգար (Սերենադ լարային նվագախմբի համար), Ալֆրեդ Շնիտկե (Կոնցերտ դաշնամուրի և լարային նվագախմբի համար, մենակատար` Հայկ Մելիքյան), Դմիտրի Շոստակովիչ (Կոնցերտ դաշնամուրի, շեփորի և լարային նվագախմբի համար, մենակատար` Արմեն Բաբախանյան), շեփորի մենանվագը`Երվանդ Մարգարյանի, դիրիժոր` Վարդան Հակոբյան:
 

Placeholder
Համերգ` նվիրված անվանի պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի հիշատակին