Իրանը դադարեցրել է նավթի առաքումը բրիտանական և ֆրանսիական ընկերություններին
Քաղաքական
09:20 20/02/2012

Իրանը դադարեցրել է նավթի առաքումը բրիտանական և ֆրանսիական ընկերություններին

Իրանը դադարեցրել է նավթի առաքումը բրիտանական ու ֆրանսիական ընկերություններին: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Իսլամական հանրապետության նավթի նախարարության ներկայացուցիչ Ալիրեզու Նիկզադային:

«Նավթի հումքի արտահանումը բրիտանական և ֆրանսիական ընկերություններին դադարեցված է: Մենք պատրաստվում ենք նոր սպառողներ գտնել իրանական նավթի համար», - ասել է Նիկզադան:

Հաղորդագրությունում նշվում է նաև, թե Իրանի ազգային նավթային ընկերությունը մի շարք եվրոպական ընկերությունների նամակներ է ուղարկել, որոնցում «վերջնագիր» է ներկայցված նավթի ներկրման երկարաժամկետ պայմանագրեր կնքելու վերաբերյալ, հակառակ դեպքում ընկերությունները կզրկվեն ներմուծումից: Հաղորդագրությունում չի նշվում, թե եվրոպական, որ երկրների ընկերություններին են ուղարկվել զգուշացումները:

Հիշեցնենք, փետրվարի 23-ին ԵՄ անդամ երկրները Բրյուսելում կայացած նիստի ընթացքում, քննարկելով իրանական նավթի նկատմամբ արգելք կիրառելու հարցը, որոշում էին կայացրել էմբարգո կիրառել հուլիսի սկզբից: Որոշման համաձայն` ԵՄ անդամ երկրները մինչև 2012թ. հուլիս ամիսը պետք է դադարեցնեն Իրանի հետ նավթի ներմուծման մասին կնքված պայմանագրերը:

Իրանական կողմն, իր հերթին, հանդես էր եկել հայտարարությամբ, թե Իսլամական հանրապետությունն ավելի շուտ ինքնակամ կդադարեցնի նավթի արտահանումը եվրոպա, իր սև վառելիքի համար գտնելով սպառման նոր շուկաներ:
 

Placeholder
Իրանը դադարեցրել է նավթի առաքումը բրիտանական և ֆրանսիական ընկերություններին