«Տատիկիս դաջվածքները» ֆիլմը առաջացրել է շվեդաբնակ թուրքերի դժգոհությունը
Աշխարհում
15:30 20/02/2012

«Տատիկիս դաջվածքները» ֆիլմը առաջացրել է շվեդաբնակ թուրքերի դժգոհությունը

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Շվեդիայի պետական հեռուստաընկերության կողմից մի քանի անգամ ցուցադրված Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը առաջացրել է Շվեդիայում ապրող թուրքերի դժգոհությունը, որոնք հազարավոր բողոքի նամակներ են ուղարկել շվեդական հեռուստաընկերությանը:

Ըստ աղբյուրի` շվեդական հեռուստաընկերությանը բողոքով դիմել են Շվեդիայի ամենամեծ թուրքական կազմակերպություն հանդիսացող Թուրք բավորների միությունը, Թուրք կանանց դաշինքը և Թուրք երիտասարդության միությունը:

Հիշեցնենք, որ ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերին Ստոքհոլմում: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մղձավանջի միջով անցած հայ կանանց դաժան ճակատագրերի մասին ու բացահայտում է այդ տարիներին այս կանանց մարմինների վրա բռնի կերպով արված դաջվածքների առեղծվածը:

Placeholder
«Տատիկիս դաջվածքները» ֆիլմը առաջացրել է շվեդաբնակ թուրքերի դժգոհությունը