Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրապարակվեց առողջապահության ոլորտի օրինախախտ 15 ընկերությունների և 12 բուժհաստատություների անունները
Panorama.am-ը տեղեկացրել էր, որ այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում վարույթներ հարուցվեցին դեղերի առքուվաճառքով զբաղվող 15 օրինախախտ ընկերությունների և 12 բուժհաստատություների նկատմամբ:
Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է պետական գնումների ոլորտում ներգրավված 134 առողջապահական հաստատությունների և դեղերի վաճառքով զբաղվող 314 ընկերությունների գործունեությունը` տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումների բացահայտման նպատակով: Արդյունքում պարզվել է, որ պետական գնումների շրջանակում կազմակերպված մրցույթների ժամանակ դեղերի շուկայում գործող որոշ խոշոր տնտեսվարողներ չարաշահել են իրենց գերիշխող դիրքը:
ՏՄՊՊՀ-ն ներկայացնում է վարույթներ հարուցած դեղերի առքուվաճառքով զբաղվող 15 ընկերությունների անունները՝ «Նատալի ֆարմ», «Վիոլա», «Ամիկուս», «Եվրոֆարմ», «Դելտա», «Մեդտեխսերվիս», «Անիկոֆարմ», «Ռուսֆարմ», «Գրիմոս Գրուպ», «Շախ ԷՄ Գրուպ», «Դիանա ֆարմ», Ա/Ձ Հ. Գևորգյան, «Կամելիա», «Էգդանի», «Մեգի Էլ»:
Վարույթներ են հարուցվել նաև 12 բուժհաստատություների նկատմամբ՝ Նոր Արաբկիր առողջության կենտրոն, ՀՀ ԱՆ Նորք ինֆեկցիոն հիվանդանոց, Ալավերդու բժշկական կենտրոն, Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոն, Սևանի հիվանդանոց, Հրազդանի բժշկական կենտրոն, Դիլիջանի բժշկական կենտրոն, Կապանի բժշկական կենտրոն, Արմավիրի բժշկական կենտրոն, Մեծամորի բժշկական կենտրոն, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա ՊՓԲԸ և թիվ 20 պոլիկլինիկա ՓԲԸ: