Մարզպետը հրահանգել է ընտրել Սեյրան Սարոյանին
Օրվա մամուլ
09:22 21/02/2012

Մարզպետը հրահանգել է ընտրել Սեյրան Սարոյանին

«Հրապարակը» գրում է, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նախորդ շաբաթավերջին մարզպետարան է կանչել թիվ 20 ընտրատարածքն ընդգրկող բնակավայրերի համայնքապետերին, դպրոցի տնօրեններին, բուժհաստատությունների ղեկավարներին և նրանց տեղեկացրել, որ այդ տարածքում ՀՀԿ թեկնածուն պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանն է, և պետք է անել հնարավորը` նրա ընտրությունը կազմակերպելու համար:

Այս ընտրատարածքի մեջ են մտնում էջմիածին քաղաքը և հարակից գյուղերը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Սեյրան Սարոյանը, ով այս ընտրատարածքից պատգամավոր է դարձել 2007թ.: Սարոյանի մրցակիցը կարող էր լինել մեկ այլ ՀՀԿ-ական` նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), ում թեկնածությունն ընտրատարածքային հանձնաժողովը չգրանցեց` պատճառաբանելով, որ հավաքված ստորագրությունների մեջ կան կեղծիքներ:

Placeholder
Մարզպետը հրահանգել է ընտրել Սեյրան Սարոյանին