Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չնայած բժիշկների հոգածությանը և պարբերական զննումներին` հնարավոր չի եղել փրկել Երևանի կենդանաբանական այգու տարեց բնակիչներից մեկի` Ռոստիկ ընձառյուծի կյանքը (Panthera onca): Այս մասին Panorama.am-ին հայտնեց կենդանաբանական այգու մամուլի քարտուղար Մանե Մադոյանը:
2001-ից Ռոստովի կենդանաբանական այգուց Երևան տեղափոխված ընձառյուծի մոտ, ըստ կենդանաբանական այգու գիշատիչների բաժնի վարիչ Յունոնա Խանզադյանի, վերջին չորս տարիներին լուրջ առողջական խնդիրներ էին ի հայտ եկել: «Ռոստիկը ստամոքսի լուրջ խնդիրներ ուներ, որի պատճառով վիճակը ժամանակ առ ժամանակ վատանում էր, և կենդանին օրեր շարունակ հրաժարվում էր սննդից»,-ասաց Յ. Խանզադյանը:
Հաշվի առնելով ընձառյուծի քրոնիկ առողջական խնդիրները` կենդանին վերջին տարվա ընթացքում եղել է անասնաբույժի մշտական հսկողության ներքո: Անցյալ տարի Երևանում գտնվելու ընթացքում նրան զննել է նաև Ամստերդամի կենդանաբանական այգու անասնաբույժ Մարկ Հոյերը: Նրա հետազոտությունները ևս հաստատել էին ստամոքսի խնդիրները, որից հետո ընձառյուծին բուժում էր նշանակվել: Բուժումն օգնել էր, բայց մեկ շաբաթ առաջ կենդանու վիճակը կրկին վատացել է, դրան գումարած նաև կենդանու տարիքը, որը խոչընդոտում էր բուժման արդյունավետությանը:
Ընձառյուծների կյանքի տևողությունը սովորաբար 12-20 տարի է: Ռոստիկը 13 տարեկան էր: