Կարծիք. ճգնաժամի երկրորդ ալիքի դեպքում Հայաստանն այսօր ավելի պատրաստ է
Տնտեսություն
14:53 22/02/2012

Կարծիք. ճգնաժամի երկրորդ ալիքի դեպքում Հայաստանն այսօր ավելի պատրաստ է

Տնտեսագիտության թեկնածու Կառլեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքի դեպքում Հայաստանը շատ ավելի է պատրաստ դիմակայելու դրան, քան 2008-ին:

«Այս պահին քիչ հավանական եմ համարում համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի ի հայտ գալը, սակայն եթե Եվրոպայում տեղի ունեցող տնտեսական երևույթները բացասական հետևանքների հանգեցնեն ու ԵՄ-ն իր բոլոր ռեսուրսներով չկարողանա որոշ երկրներում վիճակը կայունացնել, չի բացառվում: Բայց այսօր թե մեր դիտարկումներով, թե միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դիտարկմամբ, բավական քիչ է հավանականությունը ֆինանսատնտեսական երկրորդ ճգնաժամի»,- նշեց նա:

Placeholder
Կարծիք. ճգնաժամի երկրորդ ալիքի դեպքում Հայաստանն այսօր ավելի պատրաստ է