Սկանդալային բացահայտումներ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում
Օրվա մամուլ
09:34 23/02/2012

Սկանդալային բացահայտումներ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում

ՀՀ պետեկամուտների կոմիտեի սկսած ստուգումները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում դեռ չեն ավարտվել: Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների`առաջիկայում այդ գործով սկանդալային բացահայտումներ են լինելու, և հնարավոր է` դրան հետևեն նաև ձերբակալություններ:

ՀՀ ՊԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ շուտով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 10 միլիարդ դրամով կտուգանվի: Այս հեռանկարը ՀԷՑ-ի համար կարծես անակնկալ չէ: Այստեղ մոտավորապես հենց այդքան տուգանքի են սպասում, թեև լուրը պաշտոնապես ճշտել չի հաջողվել: Թերթը նշում է նաեւ, որ դեռևս անցած տարվա հոկտեմբերից ՀԷՑ-ում ստուգումներ սկսվեցին, որի ընթացքում ընկերության մասնաճյուղերում խուզարկվեցին գրասենյակները, առգրավվեցին համակարգիչները, և հարուցվեց քրեական գործ:

Placeholder
Սկանդալային բացահայտումներ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում