«Ժողովուրդ». «Տեսար` ինչ եղավ»
Օրվա մամուլ
09:42 23/02/2012

«Ժողովուրդ». «Տեսար` ինչ եղավ»

ՕԵԿ երկու փոխնախագահների` Մհեր Շագհելդյանի և Հեղինե Բիշարյանի միջև լուրջ հակասություններ կան` կապված հիմնականում համամասնական ընտրացուցակի հետ: Այս մասին գրել էր «Ժողովուրդը»: Օրերս էլ թերթը պարզվել է, որ Բիշարյանի և Շահգելդյանի միջև հակամարտությունն ավարտվել է հօգուտ Բիշարյանի. Շահգելդյանը չընդգրկվեց կուսակցության համամասնական ընտրացուցակի առաջին եռյակում:

«ՕԵԿ-ն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք տեղերում կլինեն Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանն ու Արմեն Երիցյանը: Տարօրինակն այն է, որ Մհեր Շահգելդյանն ՕԵԿ շարքերում է եղել այդ կուսակցության ստեղծման առաջին իսկ օրվանից, իսկ Արմեն Երիցյանն այդտեղ մտավ միայն նախարար նշանակվելուց մեկ օր առաջ»,- նկատում է թերթը:

Placeholder
«Ժողովուրդ». «Տեսար` ինչ եղավ»