ՀԱԿ-ի ցուցակը
Օրվա մամուլ
09:48 24/02/2012

ՀԱԿ-ի ցուցակը

«Առավոտ»-ի տեղեկություններով` ՀԱԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրան հաջորդող 3 տեղերում համապատասխանաբար հայտնվել են ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

«Նրանց, ըստ տրամաբանության, պիտի հաջորդեին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ու «Հայկական ժամանակ»-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Ահա այստեղ ՀԱԿ-ի ցուցակում շփոթ է առաջացել, քանի որ նոր ԸՕ-ն պարտադրում է, որ քաղաքական ուժերի համամասնական ցուցակում յուրաքանչյուր վեցերորդ թեկնածուն անպայմանորեն կին լինի, ուստի Զուրաբյանի և Փաշինյանի թեկնածությունների հաջորդականությունը խախտվել է»,- գրում է թերթը:

Ցուցակի 6-րդ տեղի համար, ըստ թերթի տեղեկությունների, հավակնել են երկու կանայք` Մանուշակ Պետրոսյանն ու ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Ըստ թերթի` այս երկընտրանքը լուծվել է հօգուտ Լյուդմիլա Սարգսյանի, իսկ ցուցակում նրան հաջորդում է Նիկոլ Փաշինյանը, «թեև ասում են` Զուրաբյանի և Փաշինյանի հաջորդականության շուրջ դեռ վերջնական որոշում չկա: Փոխարենը հայտնի է, որ ՀԱԿ-ական կանանցից համամասնական ցուցակում է լինելու նաև Տեր-Պետրոսյանի աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանի զոքանչը` հասարակական գործիչ Նատալյա Մարտիրոսյանը»:

ՀԱԿ-ի ցուցակում կլինեն նաեւ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անունները:

Placeholder
ՀԱԿ-ի ցուցակը