Արման Փաշիկյանը հաղթեց Մաշհադի մրցաշարում
Սպորտ
19:24 24/02/2012

Արման Փաշիկյանը հաղթեց Մաշհադի մրցաշարում

Գրոսմայստեր Արման Փաշիկյանն Իրանի Մաշհադ քաղաքում ավարտված օփենում 11 հնարավորից վաստակեց 9 միավոր և միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 8 միավորով գրավեց 8-րդ տեղը:
Մրցաշարին մասնակցում էին 139 շախմատիստներ:

Միաժամանակ անցկացված կանանց մրցաշարում Հայաստանի չեմպիոնուհի գրոսմայստեր Մարիա Կուրսովան 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 46 մասնակիցների մեջ գրավեց 4-րդ տեղը: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
7,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Սոֆիկո Խուխաշվիլին (Վրաստան):
 

Placeholder
Արման Փաշիկյանը հաղթեց Մաշհադի մրցաշարում