Հայ դատի հանձնախումբ. Թուրքիան իրավունք չունի ԱՄՆ կառավարության բոլոր երեք ճյուղերը գերեվարելու
Քաղաքական
11:23 25/02/2012

Հայ դատի հանձնախումբ. Թուրքիան իրավունք չունի ԱՄՆ կառավարության բոլոր երեք ճյուղերը գերեվարելու

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ` ԱՄՆ դատական իններորդ օկրուգի վճռաբեկ դատարանի (Սան Ֆրանցիսկո) որոշման կապակցությամբ, որն արգելում է Հայոց ցեղասպանության զոհերի ապահովագրական գումարները ժառանգներին տրամադրելու մասին նահանգային օրենքի իրագործումը:

«Թուրքիան իրավունք չունի ԱՄՆ կառավարության բոլոր երեք ճյուղերը գերեվարելու` Հայոց Ցեղասպանության ժխտման իր ոչ ռացիոնալ և ատելի քաղաքականությամբ. Հայոց Ցեղասպանությունը հանցանք է, որ լայնորեն ճանաչվել է Ամերիկայի քաղաքացիական հասարակության և կառավարության կողմից, մեկ անգամ Նախագահի, առնվազն երկու անգամ Ներկայացուցիչների պալատի, ԱՄՆ 42 նահանգների կողմից»,- ասված է հայտարարության մեջ:

Ըստ Համբարյանի, դատարանի որոշումն ընդգծում է հրատապությունը, որ նախագահ Օբաման պետք է պահի իր խոստումը պատշաճորեն` ճանաչելով մարդկության դեմ իրականացրած այդ հանցագործությունը:

Placeholder
Հայ դատի հանձնախումբ. Թուրքիան իրավունք չունի ԱՄՆ կառավարության բոլոր երեք ճյուղերը գերեվարելու