Նոր ֆիլմ. Ողջ աշխարհը կիմանա ադրբեջանական իշխանությունների կողմից Խոջալուում կատարված կեղծարարությունների մասին
Քաղաքական
15:41 25/02/2012

Նոր ֆիլմ. Ողջ աշխարհը կիմանա ադրբեջանական իշխանությունների կողմից Խոջալուում կատարված կեղծարարությունների մասին

Հաջորդ շաբաթ Երևանում կկայանա «Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով» խորագիրը կրող վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, այնուհետ ֆիլմը կներկայացվի նաև Եվրոպայի, ԱՊՀ-ի և Ամերիկայի մի շարք խոշոր քաղաքներում: Այս մասին տեղեկացնում են «Ճշմարտությունն` ընդդեմ Բաքվի կողմից կատարված կեղծարարությունների» քաղաքացիական նախաձեռնող խմբի ներկայացուցիչները, ովքեր պատրաստակամություն են հայտնել տրամադրել ֆիլմը բոլոր նրանց, ում հետաքրքրում է ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև մղված պատերազմի ընթացքում զոհված Խոջալուի բնակիչների ողբերգական մահվան հանգամանքների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախօրեին Panorama.am-ը տեղեկացրել էր, որ արտադրության է հանձնվել նոր վավերագրական ֆիլմ, որում ներկայացված են իրողություններ` 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտի բլոկադայի ճեղքման  և Բաքվի քաղաքական էլիտայի հանցավոր գործունեության հետևանքով տեղի ունեցած դեպքերի մասին,  որոնք Խոջալուի խաղաղ բնակչության մահվան պատճառ են հանդիսացել:

Երկու մասից բաղկացած վավերագրական ֆիլմում, որը կոչվում է «Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով», ներկայացված են Ադրբեջանի Հանրապետության քաղաքական շրջանակների կողմից կատարված հանցագործությունները հաստատող անհերքելի փաստեր. հանցագործություններ, որոնց զոհ են գնացել կանայք, երեխաներ և ծերեր:

Ֆիլմը նախաձեռնած հետազոտական խմբի փոխանցմամբ` այն դեռևս  ռուսերեն և անգլերեն տարբերակներով է, իսկ շուտով կթարգմանվի ևս 7 լեզուներով:

Փաստավավերագրական մեծաքանակ նյութերի շնորհիվ` ֆիլմը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն լայն հասարակության, այլ նաև հետազոտական շրջանակների համար: Իսկ այն նյութերը, որոնք հավաքվել են Ադրբեջանի կողմից վերահսկվող Աղդամում զոհված խաղաղ բնակչության և հայաբնակ Ստեփանակերտի բնակչության ողբերգական մահվան հանգամանքների ուսումնասիրության արդյունքում` հիմք են հանդիսանում մեծածավալ կինեմատոգրաֆիական նախագծի ստեղծման համար, որը կկարողանա լույս սփռել ադրբեջանցիների կողմից ավանդաբար կիրառվող մանիպուլյացիաների և շահարկումների վրա, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչությանը իրենց պատմական հայրենիքից տեղահանելու Բաքվի կողմից կիրառվող փորձերի հետ:

Placeholder
Նոր ֆիլմ. Ողջ աշխարհը կիմանա ադրբեջանական իշխանությունների կողմից Խոջալուում կատարված կեղծարարությունների մասին