Ռուբեն Հայրապետյանն ու Սամվել Ալեքսանյանը կառաջադրվեն
Քաղաքական
11:35 25/02/2012

Ռուբեն Հայրապետյանն ու Սամվել Ալեքսանյանը կառաջադրվեն

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մասով Հայաստանի Հանրապետական կուսակցության որոշումն արդեն հստակ է. Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ռուբեն Հայրապետյանը կմասնակցի մեծամասնական ընտրակարգով:

«Իմ կուսակցությունը որոշեց, որ ես պիտի առաջադրվեմ: Եվ ես մեծամասնականով կառաջադրեմ իմ թեկնածությունը թիվ 1 ընտրատարածքում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Ինչ վերաբերվում է Ռ. Հայրապետյանի խոսքով` իր «ամենամտերիմ ընկերոջը ՝ Սամվել Ալեքսանյանին, ապա Ռուբեն Հայրապետյանը փոխանցեց, որ նա ևս կմասնակցի ընտրություններին ու իր թեկնածությունը կառաջադրի թիվ 7 ընտրատարածքում:

Նշենք, որ անկուսակցական գործարար Սամվել Ալեքսանյանը մեծամասնականով ԱԺ պատգամավոր է ընտրվել հենց այս ընտրատարածքից:

Իսկ ինչ վերաբերվում է Ռուբեն Հայրապետյանին, փաստորեն նա ևս առաջադրվելու է  այն նույն ընտրատարածքում, որտեղից մեժամասնականով ԱԺ պատգամավոր է ընտրվել արդեն երկու անգամ 2003-ին և 2007-ին:

Ի դեպ, թիվ 1 համայնքում հնարավոր է մեծամասնականով դարձյալ առաջադրվի ՀԱԿ անդամ Հովհաննես Իգիթյանը, ով 2007-ին հավաքեց ընդամենը 6200 ձայն ու պարտվեց Ռուբեն Հայրապետյանին: Հովհաննես Իգիթյանն իր հավանական առաջադրման մասին երեկ հայտնել է Panorama.am-ի հետ զրույցում և խոստովանել, որ առաջադրվում է՝ միաժամանակ վստահ լինելով, որ չի հաղթի, բայց դրանով կուսակցության համար գոնե այլ խնդիր կփորձի լուծել:

Placeholder
Ռուբեն Հայրապետյանն ու Սամվել Ալեքսանյանը կառաջադրվեն