Անջելինա Ջոլիի աջ ոտքը գրանցվել է Twitter-ում
Մշակույթ
17:01 27/02/2012

Անջելինա Ջոլիի աջ ոտքը գրանցվել է Twitter-ում

Twitter միկրոբլոգների ցանցում հոլիվուդյան հայտնի աստղ Անջելինա Ջոլիի աջ ոտքը «հաշիվ է բացել»: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն: Նշվում է, թե դերասանուհու ոտքի բլոգը բացվել է այն բանից հետո, երբ Ջոլին Օսկարի հանդիսավոր մրցանակաբաշխությունից առաջ հայտնվել էր կարմին գորգի վրա և տեսախցիկների առջև լուսանկարվելու պահին մերկացրել էր աջ ոտքը` ցուցադրելով միաժամանակ երեկոյան զգեստի լայն կտրվածքը:

Հաղորդվում է, թե երեկոյի ընթացքում Ջոլին մեկ անգամ չէ, որ մերկացրել է ոտքը: Նշվում է, թե բեմի վրա, մրցանակաբաշխության արարողության ժամանակ Ջոլին ևս մի քանի անգամ առիթը բաց չէր թողել ցուցադրելու այն:

Դերասանուհու ոտքի` @AngiesRightLeg  հաշվում առանձնապես բովանդակալից գրառումներ դեռևս չկան: Հիմնականում ոտքը խնդրում է իրեն ուշադրություն դարձնել և չմոռանալ, որ ինքն այդտեղ է: Նշվում է, թե Ջոլիի ոտքի բլոգին բաժանորդագրվել են արդեն 10 հազարից ավել օգտատեր:

Placeholder
Անջելինա Ջոլիի աջ ոտքը գրանցվել է Twitter-ում