Հարթաշենի գյուղապետի դեմ  մեղադրանք է ներկայացվել անչափահասին բռնաբարելու համար. Երեխան շոկի մեջ է
Իրավունք
16:29 27/02/2012

Հարթաշենի գյուղապետի դեմ մեղադրանք է ներկայացվել անչափահասին բռնաբարելու համար. Երեխան շոկի մեջ է

Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի  գյուղապետ Ա. Ղուկասյանը մեղադրվում է 14 տարեկան աղջկան բռնաբարելու համար: Ոստիկանության Գորիսի բաժնի քննիչ Մխիթար Տիգրանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ  երեխայի հարազատների նեկայացրած բողոքի հիման վրա  հարուցվել է քրեական գործ` Քր. Օր.-ի 142-րդ հոդվածի հատկանիշներով. «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը»:

Տիգրանյանն ասաց, որ ոստիկանություն բողոքը ներկայացվել է գյուղապետ Ա. Ղուկասյանի դեմ և նշանակվել է դատաբժշկական ու դատակենսաբանական փորձաքննություն, ինչից հետո «ինչ-որ տեղեկություններ հրապարակել հնարավոր կլինի»:

«Երեխան այժմ վախեցած շոկի մեջ է, փորձաքննությունը հոգեբանական ընթացքում կնանակվի, ավելի պարզ կլինի, թե ինչ վիճակ է նրա մոտ», -փոխանցեց Մխիթար Տիգրանյանը` ընդգծելով, որ այժմ քննություն է կատարվում:

Ինքը` գյուղապետը, մեր զանգի պահին ասաց, որ փաստաբանի հետ գնում է ոստիկանության Գորիսի բաժին և որոշ պարզաբանումներ պետք է տա: Նա փոխանցեց, որ համաձայն չէ մեղադրանքի հետ և իր նկատմամբ շանտաժ են անում:

«Ես հերքում եմ, էդպիսի բան չի եղել: Իմ անունը, որ կապվել է այդ բանի հետ, սուտ է: Ես հիմա ճանապարհին եմ ու իմ փաստաբանի հետ գնում եմ Գորիսի ոստիկանություն»,-ասաց գյուղապետը:

Ինչո՞ւ են շանտաժ անում, պարոն Ղուկասյան

-100 տոկոսով շանտաժ է, որը պայմանավորված է շատ բաներով, շատ փաստեր ունեմ, որ ինձ վրա շանտաժ են անում:

Ի՞նչ են ուզում ձեզանից

-Առայժմ չեմ կարա ասել, թե ինչ ունեն ուզելու, հազար ընթացիկ հարցեր կան, թող լուծվեն, նոր ես հեռուստատեսությամբ կասեմ ամեն ինչ, կհայտարարեմ, որ շանտաժ է: Դրա համար պատասխան են տալու: Դրա համար ես փաստեր ունեմ:

Կարո՞ղ եք այդ փաստերից գոնե մեկը ներկայացնել

-Չէ, չէ, հնարավոր չէ

Նշենք, որ 142 հոդվածով նախատեսված հանցանքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
 
Panorama.am-ի խնդրանքով անդրադառնալով կատարվածին` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ասաց.
«Եթե ճիշտ լինի, էսօր կձերբակալեն, հերը կանիծեն, եթե չլինի, չգիտեմ: Ճիշտն ասած, չեմ կարող ասել, սպասում ենք»:

- Դուք խոսե՞լ եք Ղուկասյանի հետ

Ես անձամբ չեմ խոսել, չեմ էլ ցանկանում խոսել, մինչև էդ արարքը չճշտվի

Այսինքն, եթե ոստիկանությունը պարզեց, որ նա մեղավոր է, կպատժվի՞

-Ոստիկանությունը օրենքով կաշխատի, խիստ պատիժ կտան, մենք էլ կհետևենք, որ խիստ պատիժ տան:

Placeholder
Հարթաշենի գյուղապետի դեմ մեղադրանք է ներկայացվել անչափահասին բռնաբարելու համար. Երեխան շոկի մեջ է