Յուրա Մովսիսյանը հայր է դարձել
Սպորտ
09:26 27/02/2012

Յուրա Մովսիսյանը հայր է դարձել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Կրասնոդար» ակումբի ղեկավարությունը Յուրա Մովսիսյանին հնարավորություն էր տվել ժամկետից շուտ ավարտել հավաքը և մեկնել ԱՄՆ, քանի որ նրա ընտանիքում համալրում էր սպասվում: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ Յուրան աղջկա հայր է դարձել: Մեր խմբագրակազմի և ընթերցողների անունից շնորհավորում ենք Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին այդ երջանիկ առիթով, իսկ փոքրիկին մաղթում կատարյալ առողջություն և երջանկություն:
 

Placeholder
Յուրա Մովսիսյանը հայր է դարձել