Կուսակցապետերը ՀՀԿ համամասնական ցուցակում
Օրվա մամուլ
09:29 28/02/2012

Կուսակցապետերը ՀՀԿ համամասնական ցուցակում

«Հայացք»-ի աղբյուրները հաստատում են, որ ՀՀԿ վերնախավում որոշում է կայացվել այլ կուսակցությունների ղեկավարներից առայժմ երեքին ընդգրկել իրենց համամասնական ցուցակում` ԱՄԿ ղեկավար Արտաշես Գեղամյանին, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանին և Քրիստոնեադեմոկրատական կուսակցության լիդեր Խոսրով Հարությունյանին: Առաջին երկուսին վերապահված է ընտրարշավի ժամանակ ՀԱԿ-ին անխնա քարկոծելու դժվարին «աշխատանքը», իսկ Խոսրով Մելիքիչը, ով այդ գործում «չկա», պետք է արդարացնի կուսակցության վերջին տարիների գործունեությունը:

Placeholder
Կուսակցապետերը ՀՀԿ համամասնական ցուցակում