ՄՃԽ. Անհրաժեշտ է հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտ հաստատել
Քաղաքական
12:10 28/02/2012

ՄՃԽ. Անհրաժեշտ է հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտ հաստատել

ԵԱՀԿ Մինսկի խմբին խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտ հաստատել: Այս մասին նշված է Միջազգային ճգնաժամային խմբի պաշտոնական կայքում հրապարակված զեկույցում:

Հայտարարության մեջ ընդգծվում է շփման գծում հրադադարի խախտման դեպքերի հետաքննման մեխանիզմների մշակման կարևորությունը, ինչպես նաև շփման գծի մերձակա տարածքներում ապրող խաղաղ բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը:

Միջազգային հանրությունը, հատկապես ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ամեն ինչ պետք է անեն խաղաղություն հաստատման համար:

Placeholder
ՄՃԽ. Անհրաժեշտ է հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտ հաստատել