Նահապետ Գևորգյանի որոշումը բեկանման ենթակա չէ
Օրվա մամուլ
10:09 29/02/2012

Նահապետ Գևորգյանի որոշումը բեկանման ենթակա չէ

Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում, որտեղ առաջադրվելու ցանկություն ունեն ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանն ու ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը, բավական լարված պայքար է սպասվում. գրում է «Ժողովուրդը»:

Թեև մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` իշխանական վերնախավում որոշում է կայացվել` երկու թեկնածուներից որևէ մեկը չպետք է առաջադրվի, ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը հակառակն է պնդում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասել է, որ անպայման առաջադրելու է իր թեկնածությունը, և որոշումը բեկանման ենթակա չէ: «Անպայման առաջադրվելու եմ, անպայման մասնակցելու եմ ընտրություններին»,-վստահեցրել է Գևորգյանը:

Placeholder
Նահապետ Գևորգյանի որոշումը բեկանման ենթակա չէ