Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գրիշա Սարգսյան (Ժարիտ Գրիշ). Վանո Սիրադեղյանն էլ էր ուզում ՀՀՇ մտնեի, բայց ես հրաժարվել եմ
Ռազմական ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանապետի նախկին օգնական Գրիշա Սարգսյանը, ով հանրությանն առավելապես հայտնի է «Ժարիտ Գրիշ» մականունով, մտադիր է պատգամավոր դառնալ, իսկ ընտրություններում ուժերը չափելու է մեծամասնական ընտրակարգով:
-Պարոն Սարգսյան, տեղեկություններ կան, որ Դուք էլ եք մտադիր առաջադրվել որպես պատգամավորության թեկնածու: Ճի՞շտ է:
-Այո, մտադրված ենք ու ոչ միայն ես: Մեծամսանականով տարբեր տեղերում կառաջադրվենք 5-6 ազատամարտիկներ, որոնք մատուցած մեծ ծառայություն ունեն հայրենիքին ու ռազմաճակատին: Մենք ուզում ենք գնանք խորհրդարան, որ մեր մասին մտածենք, թե չէ ազատամարտիկի մասին մտածող չկա: Մենք փառապանծ ազատամարտիկներ ենք՝ ազատամարտի 18 ՀԿ-ների միություն, ու հզոր մեծ ուժ ունենք:
Նախապատրաստվում ենք համալիրում հրավիրած միլիցիայի հատուկ ջոկատի վետերանների համագումարին, որի ժամանակ կհայտարարենք ընտրություններին գնալու մեր դիրքորոշումը, քանի որ Հայաստանը գնալով մտել ա նախընտրական հորձանուտ:
-Ո՞ր ընտրատարածքում եք Դուք առաջադրվելու:
-Ես կառաջադրվեմ Գեղարքունիքի մարզում` թիվ 24 ընտրատարածքում: Այսնիքն` իմ հայրենիք Մարտունիում, ու միանշանակ հաղթական ա լնելու:
-Փաստորեն Ձեր թեկանծությունը դնում եք ՀՀԿ-ական թեկնածու Հակոբ Հակոբյանի դեմ: Իսկ ո՞ր ուժն է Ձեզ սատարելու:
-Սատարելու եմ ես ու իմ ազատամարտիկ ընկերները:
-Ժամանակին տեղեկություն կար, որ փորձում եք մերձենալ ԲՀԿ-ի հետ: Ինչ-որ բան ստացվե՞ց:
-Մերձենալ մենք երբեք չենք ցանկացել: Բոլորը փորձում են մեձենալ մեզ, բայց մենք երբեք մերձենալ չենք ցանկացել: Մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք մեր համագումարում:
-Բայց Դուք նախկինում ակնհայտորեն ձգտում էիք դրան, անգամ Դուք հարցազրույցներից մեկում անկեղծորեն խոսել էիք այդ մասին, իսկ ձեր ՀԿ-ի անդամներից շատերը հայտարարել էին, որ Դուք միայնակ եք որոշում կայացնում՝ առանց իրենց կարծիքի հետ հաշվի նստելու:
-Ուրեմն ասեմ` ես տվյալ մարդկանց արտաքսել եմ մեր միությունից, որ դեզինֆորմացիա էին տարածել վերևներում, թե Սարգսյան Գրիշը մտնում ա Բարգավաճ: Եթե Սարգսյան Գրիշը ցանկություն ունենա մտնելԲարգավաճ, ուղիղ 5 րոպե իմ ասելուց առաջ Բարգավաճը գրկաբաց վազելով ասելու ա` Սարգսյան Գրիշ, արի մեր շարքերը համալրի: Էդքան բան:
-Այսինքն ԲՀԿ-ն գրկաբաց ընդունում էր, Դուք չգնացի՞ք:
-Եթե ես փորձ անեմ, իմ մտածելուց հինգ րոպե շուտ Բարգավաճը ինձ «բեզ պիծիմինուտ» գրկաբաց կընդունի, դա անհերքելի ա: Եթե ես ուզենամ անդամակցեմ իրանց, իրանք գիշերը կգան մեր տուն կասեն, շուտ արա ցավդ տանեմ: Դե ասում եմ էլի, ես նման մտահղացում չեմ ունեցել, իրենց հետ բանակցություների մեջ չեմ մտել ու ոչ էլ դրա կարիքն ունեցել եմ: Դա դեզ-ին-ֆոր-մա-ցիա-յա:
-Այդ դեպքում ինչու չշրջանառվեց ասենք ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին կամ մի ուրիշ կուսակցության անդամագրվելը, խոսվեց միայն ԲՀԿ-ի մասին:
-Որովհետև մի օր հարց տվին, ես ասի` Գագիկ Ծառուկյանը իմ ընկերն ա: Այո, իմ ընկերն ա, էսօր էլ եմ փաստոււմ: Նա օգնել ա ազատամարտիկներին բազմաթիվ անգամ: Գիտեք ինչ, եթե իմ ընկերն ա ինքը, ասեմ իմ ընկերը չի՞: Չի կարա տենց բան ըլնի, բայց ես իրա կուսակցությունից ֆինանսական ոչ մի կախում չունեմ: Էտի մուտիլովկա ա, մեծ խաղեր ա, իշխանության լծակներով կան մուտիլովչիկներ, որ սուպերմուտիլովչիկ են ու նախագահին դեզինֆորմացիա են հասցնում պարբերաբար:
Մարդիկ, ովքեր էդ ինֆորմացիան տարածում էին վերևները, որ ոմանց համար դառնային ծանրակշիռ մարդ, դրա համար էլ ես արտաքսեցի իրանց, հանեցի միությունից նաև մեր փոխնախագահին: Դուք լավ էլ գիտեք` ում մասին է խոսքը:
-Ինչո՞ւ էին նման բան անում, ու՞մ էր ձեռնտու:
-Այ աբրես, ուզում էին երևի ինձ ցավացնեին: Ուզում էին հեղինակազրկեին, ուզում էին ինչ որ մեկի աչքից ինձ քցեին: Ես խի՞ չդարձա Հանրապետականի անդամ, 2008-ին օգնել եմ Սերժ Սարգսյանին, չէ՞: Ես այսօր էլ չեմ ուզում կուսակցական պատկանելություն, դա կլինի Բարգավաճ, Հանրապետական թե գիտահետազոտական, ՀՀՇ, ՊՊՇ: Թեկուզ եթե ընտրություններին Բարգավաճին օգնեմ, բայց ես կուսակցական չեմ դառնա երբեք: Վանո Սիրադեղայանն էլ էր ուզում ՀՀՇ մտնեի, բայց ես հրաժարվել եմ, իմ կշիռը պահել եմ:
-Ինչպես կարձագանքեք հնչող այն տեսակետներին, որ Ալիկ Սարգսյանից հետո ոստիկանական համակարգ կրկին վերադառնալու Ձեր հույսը մարել է և դրա համար եք պատգամավոր դառնալու հայտ ներկայացնում:
-Մինչև Վլադիմիր Գասպարյանի նշանակվելը 6 ամիս առաջ Ալիկ Սարգսյանի օգնականն էի, բայց իր հետ տարաձայնությունների պատճառով ժամանակից 10 տարի շուտ գնացի թոշակի:
Ես ՀՀ քաղաքացի եմ, ունեմ հայրենիքիս մատուցած մեծ ծառայություն, իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր եմ, պատվավոր, և իրավունք ունեմ հանրապետությունում կլյուչեվոյ պաշտոն զբաղեցնելու: Բա իմ երեխաներին ով պիտի պահի, եթե ես չաշխատեմ: Ես ուզբե՞կ եմ, եկել եմ Հայաստան աշխատանք եմ ուզում, ինձ գործ չեն տալի: Եթե որոշ մարդիկ էսօր պաշտոն են զբաղեցնում, ես իրավունք ունեմ իրանցից հարուր գլուխ բարձր պաշտոն զբաղեցնեմ: Բա պարտավոր են, էդ պաշտոնը իրանց հոր տնից չեն բերել, ոչ էլ իրանց հոր սեփականություն ա, հասկացա՞ր: Ես պոտենցիալ ունեմ էս երկիրը ծաղկցնելու, հասկացա՞ր: Կարո՞ղ ա ես անգրագետ եմ, պաշտոն եմ ուզում, ընձի չեն տալիս: Ես վաղը, մյուս օրը զբաղեցնելու եմ էդ պաշտոնը: Ուզում ես սենց ըլնի, նենց լնի… Խի՞ չեմ ուզում: Իրանից հարուր գլուխ բարձր եմ ուզում ու պտի տան, այո ես էս ազգի զինվորն եմ եղել, հասկացա՞ր: Պաշտոնն իմ հասանելիքն ա, ու այո, պտի տային, բայց մի բան էլ ուշացրել են:
Ուզում եմ, որ ինձ գնահատեն: Ես կոստյում թափ տվող տղա չեմ, ոչ էլ քամելեոն եմ ու ոչ էլ օճառ եմ օգտագործում: Ես ճիշտ տղա եմ, ազգիս զինվոր տղա եմ, պետականությանս զինվորն եմ:
-Ասացիք, որ զբաղմունք չունեք, ենթադրվում է, որ ընթացիկ եկամուտն էլ միայն թոշակն է: Այդ դեպքում` նախընտրական քարոզարշավի ծախսատար բեռի տակից ո՞նց եք պատրաստվում դուրս գալ:
-Ազատամարտիկները կօգնեն, մի քիչ էլ դու կօգնես, ինչ ա եղել:
-Ձեր մրցակիցը հավանաբար Հակոբ Հակոբյանն է լինելու, ով ընտրություններում հաղթելու մեծ փորձ ունի ու նաև լուրջ ռեսուրսների է տիրապետում: Ինչպե՞ս եք պատրաստվում հաղթել նրան:
-Կոնկրետ Հակոբ Հակոբյանը Մարտունու տարածաշրջանի սոցիալական վիճակի բարելավման համար ոչ մի ծրագիր չի իրականացրել 13 տարի շարունակ: Մարտունու բնակիչները հոգնել են էդ դեմքերից ու իրանց սուտ խոսքերից: Նրանց պետք ա մարդ, ով կմտածի այդ տարածաշրջանի մասին, որ մարդիկ չթողնեն իրանց ընտանիքները ու տարիներով գնան արտագնա աշխատանքի, մնան տեղում աշխատեն:
-Ուզում եք ասել, որ պատգամավորի պատճառո՞վ են մարդիկ թողնում հեռանում:
-Ոչ: Գյուղացու բոլոր խնդիրները բարձրացնելու և հետևողականորեն լուծում փնտրելու համար է պատգամավորը:
Ես Հակոբ Հակոբյանի հետ ոչ մի խնդիր չունեմ: Ասեմ քեզ` վատ էլ հարաբերությունների մեջ չեմ: Որպես մարտունեցի, ես իրան սիրում ու հարգում եմ: Ոչ վրեժխնդիր ունեմ, ոչ հարց եմ ունեցել իրա հետ, ոչ մի բան, աբսալյուտնա: Դե հիմա քաղաքական պայքար ա, ես էլ հայտ եմ ներկայացնում, որ մրցակցեմ իրա հետ: Կպայքարեմ` դա կլինի Հակոբ Հակոբյանի փողերի հետ, դա կլինի Հանրապետական կուսակցության փողերի հետ, որպես ազգիս սիրված զավակ միանշանակ հաղթելու եմ: Նախագահը մեր գերագույն հրամանատարն ա, մարտական ուղի անցած տղա ա, գնահատում ա մեր անցած ճանապարհը:
Իմացի, որ ես առաջադրվեմ, 999 %-ով հաղթանակած դուրս եմ գալու պայքարի մեջիվ, որովհետև բոլոր սապեռնիկները, ոչ մեկն էլ դեր չի խաղալու ազատամարտիկի դեմ: Ազատամարտիկները ինչպես հաղթել են ռազմաճակատում, այնպես էլ ընտրապայքարում կհաղթեն, արխային:
-Ընտրվելու պարագայում, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը:
-ԱԺ-ում հարյուր հոգով հավաքվում են, երեք ամսում չեն կարում մի հատ օրենքի տառով բան գրեն: Իսկ ես իմ ուժերով, ուսումնասիրել եմ 8 պետության փորձը, ծաղկաքաղ եմ արել ու մեր օրենքին համահունչ օրենքի նախագիծ եմ մշակել Ազատամարտիկի մասին, ուղարկել եմ ԱԺ: Եվ չեն քննարկել, իրանց անելու բան չենք թողել, ծամել ենք դրել ենք բերանները:
Երբ, որ ես օրենքով սահմանված կարգով գրանցվեմ արդեն, կներկայացնեմ իմ նախընտրական պլատֆորմը, դուք էլ լայնածավալ կանցնեք էդ գործողություններին: