Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյուլ. Թուրքիան և Հայաստանը կարող են լուծել իրենց պատմական հակամարտությունը
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Թուրքմենստանի նախագահ Կորբանգուլի Բերդիմուհամեդովի հետ մասնակցել է թուրքմեն գրող, բանաստեղծ, փիլիսոփա Մահթումքուլուի արձանի բացմանը, որի ժամանակ էլ պատասխանել է լրագրողների հարցերին:
Ըստ թուրքական « Stargazete» լրատվական կայքի` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի կողմից Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագծի մերժմանը:
«Սահմանադրական խորհուրդն իր այդ որոշմամբ փրկեց Ֆրանսիայի հեղինակությունը»,- ասել է Աբդուլլահ Գյուլը:
Նույն աղբյուրի համաձայն` Թուրքիայի նախագահը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերություններից` նշելով, որ Հայաստանը և Թուրքիան կարող են լուծել իրենց միջև գոյություն ունեցող պատմական հակամարտությունը:
«Եթե երրորդ երկիրը միջամտի այդ գործին, դա շատ սխալ կլինի. Երրորդ երկիրը չի կարողանա օգնել գործընթացին, ընդհակառակը` խնդիրն անլուծելի կդարձնի»,-ասել է նա: