Ազգային կինոկենտրոնը կաջակցի հայ կինոպրոդյուսերներին` մասնակցելու Կաննի կինոշուկային
Մշակույթ
11:28 01/03/2012

Ազգային կինոկենտրոնը կաջակցի հայ կինոպրոդյուսերներին` մասնակցելու Կաննի կինոշուկային

Հայաստանի ազգային կինոկենտրոնը  իր` պրոդյուսերների աջակցման  ծրագրի շրջանակներում, հայտարարում է Կաննի 65-րդ կինոփառատոնի կինոշուկային մասնակցելու նախագծերի և ֆիլմերի հայտերի ընդունելություն:

Կինոկենտրոնը, հիշյալ ծրագրի շրջանակներում, հնարավորություն կընձեռի հայաստանցի կինոպրոդյուսերներին մասնակցելու խոշորագույն այդ կինոշուկային` ներկայացնելով ֆիլմեր կամ կինոնախագծեր դիստրիբյուտորներին, կինոհիմնադրամներին, ինչպես նաև՝ համատեղ արտադրությամբ հետաքրքրված պրոդյուսերներին և կինոընկերություններին: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 10-ն է: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Ազգային կինոկենտրոնից:

Ընտրված մասնակիցների համար կինոկենտրոնը կկազմակերպի կինոշուկային մասնակցելու հավատարմագրում (ակրեդիտացիա), կտրամադրի տաղավար հանդիպումների անցկացման համար, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, խորհրդատվություն նախագծի փաթեթի ներկայացումից մինչև հանդիպումների ծրագրավորում և անցկացում, թարգմանիչի օգնություն նախագծի աշխատանքային տարբերակի ներկայացման (pitch/presentation) համար, ինչպես նաև՝ մասնակիորեն կհոգա կեցության ծախսերը:

 

Placeholder
Ազգային կինոկենտրոնը կաջակցի հայ կինոպրոդյուսերներին` մասնակցելու Կաննի կինոշուկային