Մահացել է լեգենդար «Կառուզոյի» հեղինակը
Մշակույթ
10:03 02/03/2012

Մահացել է լեգենդար «Կառուզոյի» հեղինակը

Նախօրեին Շվեյցարիայում 69 տարեկան հասակում մահացել է հանրահայտ օպերային երգիչ Էնրիկո Կառուզոյին նվիրված «Կառուզո» երգի հեղինակ, իտալացի երգիչ և կոմպոզիտոր Լուչո Դալլան: 1962 թվականին նա առաջին անգամ բեմ է դուրս եկել որպես ջազային կատարող, 64-ին որպես երգիչ: Դալլայի ստեղծագործական կարիերայի վերելքը 1971 թվականին էր, երբ նա Սան Ռեմոյի փառատոնում 3-րդ տեղը զբաղեցրեց: Իր ամենահայտնի «Կառուզո» երգը Դալլան գրել է 1986 թվականին: Այն ճանաչվել է որպես վերջին հարյուրամյակի ամենագեղեցիկ երգերից մեկը:

 

Placeholder
Մահացել է լեգենդար «Կառուզոյի» հեղինակը