Ռուբեն Հայրապետյանը հեռանում է ֆեյսբուքից
Սպորտ
14:49 02/03/2012

Ռուբեն Հայրապետյանը հեռանում է ֆեյսբուքից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ստիպված է փակել ֆեյսբուքյան իր էջը: Նա տեղեկացրեց, որ այդ էջը բացել էր` ֆուտբոլասերների հետ շփվելու և նրանց հուզող հարցերին պատասխանելու համար, սակայն չի կարող հանդուրժել վիրավորանքներն ու դատարկաբանությունները:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահը ֆեյսբուքյան իր էջում Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ հանդիպումներից հետո հայտարարել է, որ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը սերբերի հետ խաղում թույլ տված սխալների պատճառով այլևս երբեք չի հրավիրվի հավաքական, և այդ հայտարարությունը որոշ երկրպագուների զայրույթն է առաջացրել…
 

Placeholder
Ռուբեն Հայրապետյանը հեռանում է ֆեյսբուքից