Տիցիանի կտավի համար 45 միլիոն են վճարել
Մշակույթ
10:00 02/03/2012

Տիցիանի կտավի համար 45 միլիոն են վճարել

Լոնդոնի ազգային պատկերասրահն ու Շոտլանդիայի ազգային պատկերասրահները 45 միլիոն ֆունտ ստեռլինգ են հավաքել Տիցիանի «Դիանան և Կալիստոն» նկարը գնելու համար: Մարտի 1-ից կտավը ցուցադրվում է ազգային պատկերասրահում: Մինչ այժմ Տիցիանի կտավը հերցոգ Սազերլենդի մասնավոր հավաքածուում էր: Պատկերասրահները նրանից 2009 թվականին 50 միլիոն ֆունտով արդեն գնել էին Տիցիանի մեկ այլ նկար:

 

Placeholder
Տիցիանի կտավի համար 45 միլիոն են վճարել