Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԱԿ-ին անդամակցող 4 քաղաքական միավորներ հրաժարվել են ընդգրկվել Կոնգրեսի նախընտրական դաշինքում. Գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: Այդ քաղաքական ուժերն են. պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած «Ազգային վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը, Սոս Գիմիշյանի ղեկավարած Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն ու Հայ կամավորների համախմբումը, որը Կոնգրեսի քաղխորհրդում ներկայացնում է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
Այս քաղաքական ուժերը թեև հրաժարվել են ընդգրկվել Կոնգրեսի նախընտրական դաշինքում, սակայն շարունակելու են մնալ Կոնգրեսի կազմում: Թերթը հիշեցնում է, որ մինչ այդ էլ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդն էր հայտարարություն տարածել, որ իրենց կուսակցությունից Կոնգրեսի համամասնական ցուցակում ընդգրկվելու է միայն այդ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: