Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մշակույթի և արվեստի 2011թ մրցաբակաբաշխության արարողության ժամանակ լուսանկարել է թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) պարբերականը:
Էրդողանը Թուրքիայի 4 նշանավոր լուսանկարիչների` այդ թվում թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերին մրցանակներ է հանձնել և շնորհավորանքի խոսքեր ուղղել նրանց:
Մրցանակների հանձնման արարողությունից հետո իր ձեռքով լուսանկարել է Արա Գյուլերին, ինչը արժանացել է հանդիսատեսի բուռն ծափահարություններին: