Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքվում այս տարի կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթում Մեծ Բրիտանիան կներկայացնի 75-ամյա լեգենդար Էնգելբերտ Համփերդինքը (Engelbert Humperdinck), փոխանցում է «BBC»-ն: Նա կլինի եվրոպական այս մարցույթի ողջ պատմության մեջ ամենատարեց մասնակիցը: Թե ինչ է նա երգելու, կհայտարարվի ավելի ուշ:
Մասնակիցների թեկնածուների ընտրությունը հեռարձակած «BBC» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար Դերեկ Մաքլինը հայտարարել է, որ «տարիքը չի կարող պատճառ լինել, որի համար մենք ընտրել ենք նրան Մեծ Բրիտանիան ներկայացնելու համար»: «Էնգելբերտը երաժշտական մեծ փորձ ու ժառանգություն ունի հատկապես Մեծ Բրիտանիայում և ԵՎրոպայում», -հավելել է նա:
Իր 45-ամյա երաժշտական գործունեության ընթացքում երգիչը ողջ աշխարհում 150 մլն ձայնասկավառակ է վաճառել, 4 անգամ արժանացել է «Գերմմի» մրցանակի: Նրա ալբոմներից 63-ը դարձել են «ոսկյա», իսկ ևս 24-ը «պլատինե»:
Նշենք, որ հայ երգիչ երգչուհիները վերջերս հայտարարություն տարածեցին, որով նրանք հրաժարվել են մասնակցել Բաքվում կայանալիք եվրոպական երգի մրցույթին: