Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսպանացի թենիսիստներ Դավիթ Ֆերերն ու Ֆեռնանդո Վերդասկոն դուրս են եկել Ակապուլկոյի մրցաշարի եզրափակիչ փուլ: Կիսաեզրափակիչ փուլում Դավիթ Ֆերերը 7:5, 6:4 հաշվով պարտության է մատնել կոլումբիացի Սանտյագո Հիրալդոյին, իսկ Ֆեռնանդո Վերդասկոն հաղթահարել է շվեյցարացի Ստանիսլավ Վավրինկայի դիմակայությունը:
Ի դեպ, Ֆերերն այս մրցաշարում չի պարտվել ոչ մի սեթում: Իսպանացի թենիսիստն իր կարիերայի ընթացքում արդեն 26-րդ անգամ է մտնում Ակապուլկոյի մրցաշարի եզրափակիչ: Հետաքրքիր է, որ այս անգամ նա ուժերը կչափի հենց իր հայրենակցի` Վերդասկոյի հետ: