Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«168 ժամը» գրում է, որ «Ժառանգություն» կուսակցության երեկվա համագումարում, շատ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին, մասնակցում էր նաև վերջերս ՕԵԿ-ից դուրս եկած պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը: Վերջինս նաև խորհրդարանում բավականին ակտիվ ու մտերմիկ շփումներ ունի «Ժառանգության» պատգամավորների հետ:
«Որոշ տեղեկությունների համաձայն` Գ. Բաղդասարյանն առաջիկա ընտրություններին կարող է համագործակցել «Ժառանգության» հետ` լինել այդ կուսակցության համամասնական ցուցակում կամ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել և ստանալ «Ժառանգության» աջակցությունը»,- գրում է թերթը:
Իսկ պատգամավորը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում չի բացառել «Ժառանգության» հետ իր համագործակցությունը` նշելով, թե բոլոր հարցերի պատասխանները պարզ կդառնան մարտի 15-ից հետո: Ի դեպ, ըստ թերթի, խոսակցություններ կային նաև, թե Գ.Բաղդասարյանը կարող է անդամակցել ԲՀԿ-ին, և այդ ուղղությամբ ակտիվ աշխատում է ԲՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: Գ.Բաղդասարյանը, սակայն, թերթի հետ զրույցում բացառել է ԲՀԿ-ին անդամակցելու հնարավորությունը: