Հայ գրոսմայստերները` Ռաշտում
Սպորտ
13:06 05/03/2012

Հայ գրոսմայստերները` Ռաշտում

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանն Իրանի Ռաշտ քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 5 միավոր: Նա մեկ միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող գրոսմայստեր Կոռնեևից (Ռուսաստան) և միջազգային վարպետ Իդանիից (Իրան): Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանն ունի 4,5 միավոր:

Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, «B» մրցաշարում Մարիա Գևորգյանը վաստակել է 6 միավոր: Նա առաջատարներից հետ է մնում միայն կես միավորով: ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն ունի 5,5 միավոր:
 

Placeholder
Հայ գրոսմայստերները` Ռաշտում