Անհաջող տուր` Հայաստանի ներկայացուցիչների համար
Սպորտ
13:15 05/03/2012

Անհաջող տուր` Հայաստանի ներկայացուցիչների համար

Թուրքական Գազիանթեփում շարունակվող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 3-րդ տուրում, ցավոք, մեր առաջատար շախմատիստուհիները պարտվեցին: Էլինա Դանիելյանը զիջեց Մոլչանովային, Լիլիթ Մկրտչյանը` Զիազուլկինային, Մարիա Կուրսովան` Հոանգ Փանին, Աննա Հայրապետյանը` Կովանովային:

Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Նելլի Ալեքսանյանն առավելության հասավ Սժեպկովսկայի նկատմամբ, իսկ Ֆրանսիայի ներկայացուցիչ Էլմիրա Սկրիպչենկոն պարտության մատնեց Լիլիթ Գալոյանին:
 

Placeholder
Անհաջող տուր` Հայաստանի ներկայացուցիչների համար