Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ցուցահանդես-վաճառք` նվիրված գենդերային հավասարության խթանմանն ու Կանանց միջազգային օրվան
Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է գենդերային հավասարության խթանմանն ու Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես-վաճառք. հայտնի հայ նկարիչ Մարտիրոս Բադալյանի արվեստի գործերը գրավել են տարբեր նախասիրությունների տեր մարդկանց ուշադրությունը: Մարտիրոս Բադալյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է, նրա նկարները ցուցադրվել են Բաքվում, Թբիլիսիում, Մինսկում, Մոսկվայում, Պիտսբուրգում և Ռիգայում:
Կանանց միջազգային օրը հիշատակվում է աշխարհի տարբեր երկրներում: 1975թ. Կանանց միջազգային տարվա շրջանակներում ՄԱԿ-ը սկսեց հիշատակել Կանանց միջազգային օրը մարտի 8-ին` ճանաչելով կանանց ձեռքբերումները:
1977թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է մի բանաձև, որն առաջարկում էր անդամ պետություններին ՄԱԿ-ի կանանց իրավունքների և միջազգային խաղաղության օրը հիշատակել իրենց պատմական և ազգային սովորույթներին համապատասխան ցանկացած օր: Ընդունելով այս բանաձևը` ՄԱԿ-ի անդամ պետությունները ճանաչել են կանանց դերը խաղաղությանն ուղղված ջանքերի և զարգացման գործում, և խրախուսել խտրականությանը վերջ դնելն ու կանանց լիակատար ու հավասար մասնակցության խթանումը: Հայաստանում այն նշվում է մարտի 8-ին:
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասել է. «Մենք ողջունում ենք պետության ջանքերը և փորձում բարձրացնել հանրային իրազեկվածությունը գենդերային հավասարության ու կանանց հզորացման մասին ընդհանրապես և Հայաստանում, մասնավորապես: Միավորված ազգերի կազմակերպության համաշխարհային առաքելության առանցքային սկզբունքը բոլորի համար հավասար իրավունքների և արժանապատվության ձեռքբերումն է»:
Նկարիչ Մարտիրոս Բադալյանը հավելել է. «Ես գնահատում եմ հանրության հետ իմ աշխատանքները կիսելու և մեր հասարակության զարգացման գործում հայ կանանց կարևոր դերը ընդգծելու այս հնարավորությունը: Սա մի առիթ է, երբ կարող ենք բացահայտել կանանց ապագա սերունդների չբացահայտված ներուժն ու հնարավորությունները»:
Ցուցահանդես-վաճառքը բաց կլինի հանրության համար մինչև մարտի 28–ը, երկուշաբթիից ուրբաթ 15:00 -17:00: