Իրանագետ. Հայաստան-Իրան հարաբերությունները որևիցե փոփոխության չեն ենթարկվի
Քաղաքական
14:41 05/03/2012

Իրանագետ. Հայաստան-Իրան հարաբերությունները որևիցե փոփոխության չեն ենթարկվի

«Իրանի ռազմավարությունը որոշվում է կրոնական առաջնորդի կողմից: Երկրի նախագահը դրա իրականացնողն է: Եթե փոխվի նախագահը, գուցե փոխվի հռետորաբանությունը, բայց քաղաքականության էությունը չի փոխվի»,- այսօր անդրադառնալով Իրանի ներքաղաքական խնդիրներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, բանախոսը կարծիք հայտնեց, որ Իրանի տարածքում ռազմական գործողությունները ձեռնտու չեն նաև ԱՄՆ-ին, քանի որ պատերազմի հետևանքով կարող է ամբողջ տարածաշրջանում քաոս ստեղծվել:

Իրանագետն անդրադարձավ նաև Իրանում սպասվող նախագահական ընտրությունների` Հայաստան-Իրան հարաբերությունների վրա հնարավոր ազդեցության խնդրին` ասելով. «Առավել քան վստահ եմ, որ ով էլ լինի երկրի նախագահ, Հայաստան-Իրան հարաբերություններն այնպիսի խորությամբ են զարգանում, որ որևիցե փոփոխության չեն ենթարկվի»:
 

Placeholder
Իրանագետ. Հայաստան-Իրան հարաբերությունները որևիցե փոփոխության չեն ենթարկվի