Վալկեն` «պերսոնա նոն գրատա» Բրազիլիայում
Սպորտ
11:46 05/03/2012

Վալկեն` «պերսոնա նոն գրատա» Բրազիլիայում

Բրազիլիայի սպորտի նախարար Ալդո Ռեբելոն, ով համակարգում է աշխարհի 2014 թ. ֆուտբոլի առաջնության նախապատրաստական աշխատանքները, հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն աշխարհի հնգակի չեմպիոների երկրում հայտարարված է «պերսոնա նոն գրատա»` մրցաշարի կազմկոմիտեի հասցեին հնչեցրած քննադատության համար:

«Բրազիլիայի կառավարությունն այլևս բանակցություններ չի վարի Ժերոմ Վալկեի հետ,- նախարարի խոսքերը մեջբերել է AFP-ն:- ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը չի կարող նման ոչ համարժեք և վիրավորական հայտարարություն կատարել այն երկրի հասցեին, որը պետք է հյուրընկալի մրցաշարը»:

Ավելի վաղ Վալկեն շեշտել է, որ Բրազիլիայում մրցաշարին նախապատրաստությունը չի ընթանում սահմանված ժամկետների շրջանակներում, և «կազմակերպիչներին լավ աքացի է պետք», որպեսզի արագացվի աշխարհի առաջնության մասին օրենքի քննարկումների գործընթացը: Հիշեցնենք, որ այն պետք է ընդունվեր դեռ 2007 թ.:
 

Placeholder
Վալկեն` «պերսոնա նոն գրատա» Բրազիլիայում