«ԱրմենՏել»-ի ֆիքսված ցանցին միանալու վարձը կարելի է վճարել տարաժամկետ պայմանով
Տնտեսություն
17:12 06/03/2012

«ԱրմենՏել»-ի ֆիքսված ցանցին միանալու վարձը կարելի է վճարել տարաժամկետ պայմանով

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիքսված հեռախոսակապին միանալու նոր հնարավորության մասին: Մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը Beeline ֆիքսված հեռախոսագիծ տեղադրել ցանկացող ֆիզիկական անձիք կարող են միացման վարձը վճարել 6 կամ 12 ամսվա ընթացքում:

«Միանալով Beeline ֆիքսված հեռախոսագծին, մեր հաճախորդները ստանում են կապի զարգացած ժամանակակից ենթակառուցվածքից օգտվելու հնարավորություն: «ԱրմենՏել» ընկերությունը ձգտում է դարձնել ծառայություններն առավել հարմարավետ, մեր հերթական առաջարկը հաշվի է առնում հաճախորդների պահանջներն ու ցանկությունը և միտված է քաղաքային հեռախոսակապի ու լայնաշերտ Ինտերնետ-հասանելիության ծառայություններն ավելի մատչելի դարձնելուն», - ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Beeline ֆիքսված հեռախոսային ցանցին միացման վճարը ֆիզիկական անձանց համար կազմում է 12000 դրամ: Փուլային վճարման տարբերակից կարող են օգտվել Երևանի և բոլոր մարզերի բնակիչները:
 

Placeholder
«ԱրմենՏել»-ի ֆիքսված ցանցին միանալու վարձը կարելի է վճարել տարաժամկետ պայմանով