Օբամա. ԱՄՆ-ն ու Իսրայելը հակված են, որպեսզի Իրանի միջուկային հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով
Քաղաքական
11:37 06/03/2012

Օբամա. ԱՄՆ-ն ու Իսրայելը հակված են, որպեսզի Իրանի միջուկային հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով

Իրանի միջուկային հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունն առայժմ սպառված չէ:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Խոսելով Իրանի միջուկային խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին` ԱՄՆ նախագահը, մասնավորապես, նշել է. «Միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ բանակցությունների դռներն առայժմ բաց են, վերջիվերջո այդ առնչությամբ Իրանը պետք է որոշում կայացնի: Ե ՛վ ես, և ՛ Իսրայելի վարչապետը հակված ենք, որպեսզի Իրանի միջուկային հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով»:

Սակայն, այդուհանդերձ, Իսրայելի վարչապետն Օբամայի հետ հանդիպման ժամանակ, պնդել է, որպեսզի Իրանի նկատմամբ ճնշումներն ավելանան:

Նկատենք, որ վերջերս ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան, անդրադառնալով Իրանի վրա ռազմական հարձակման խնդրին, նշել էր. «Համոզված եմ, որ Իսրայելն Իրանի միջուկային հաստատությունների վրա ռազմական հարձակում գործելու վերաբերյալ առայժմ որոշում չի կայացրել: Ուստի հավանականություն չկա, որ 2012թ. գարնանը հարձակում կլինի»:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հիգի կարծիքով էլ` Իրանի վրա Իսրայելի ռազմական հարձակումն անմիտ քայլ կլինի:

Placeholder
Օբամա. ԱՄՆ-ն ու Իսրայելը հակված են, որպեսզի Իրանի միջուկային հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով