Հավակնորդները վեցն են
Աշխարհում
13:25 06/03/2012

Հավակնորդները վեցն են

2013 թ. հուլիսին հայտնի կդառնա ամառային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերի մայրաքաղաքի անունը: Այդ պատվին հավակնում են Արգենտինայի Բուենոս Այրեսը, Անգլիայի Գլազգոն, Կոլումբիայի Մեդելին, Մեքսիկայի Գվադալահարան, Հոլանդիայի Ռոտերդամը և Լեհաստանի Պոզնանը, որոնք պետք է ՄՕԿ-ում հայտ ներկայացնեն մինչև այս տարվա հոկտեմբերի 15-ը:

ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգգեն գոհունակություն է հայտնել այն բանի համար, որ պատանեկան օլիմպիական խաղերի նկատմամբ հետաքրքրության և ուշադրության շրջանակը տարեցտարի մեծանում է: Նշանակում է` նպատակին են ծառայել ամառային և ձմեռային պատանեկան առաջին խաղերը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Placeholder
Հավակնորդները վեցն են