«Facebook»-ի աշխատանքը վերականգնված է. Դրա անհասանելիությունը «Twitter»-ում ամենաքննարկվողն է եղել
ՏՀՏ-ն Հայաստանում
12:20 07/03/2012

«Facebook»-ի աշխատանքը վերականգնված է. Դրա անհասանելիությունը «Twitter»-ում ամենաքննարկվողն է եղել

«Facebook» սոցիալական ցանցի անհասանելիության մասին քննարկումը «Twitter»-ի միկրոբլոգներում ամենաքննարկվող թեման է եղել: Այդ մասին վկայում է կայքէջի վիճակագրությունը, փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն:

Մենք արդեն տեղեկլացրել ենք, որ «Facebook» սոցիալական ցանցը այսօր առավոտից տեղ-տեղ անհասանելի է եղել ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա օգտատերերին: «Twitter»-ում սոցցանցի անհասանելիության մասին մտահոգությունները տարբեր երկրներից հնչում էին #facebookdown թեգով, սակայն դրանց պաշտոնական պատասխան չէր տրվում:

Այժմ հայաստանցի օգտատերերի համար «Facebook»-ը հասանելի է:

«ՌԻԱ-Նովոստի»-ի հարցմանն ի պատասխան, «Facebook»-ի լրատվական ծառայությունը դեռ չի կարողացել հայտնել, թե օգտատերերի որքան տոկոսն է խնդիրներ ունեցել և ինչով էր պայմանավորված խափանումը:

Placeholder
«Facebook»-ի աշխատանքը վերականգնված է. Դրա անհասանելիությունը «Twitter»-ում ամենաքննարկվողն է եղել